Գյումրիի քաղաքապետ է ընտրվել «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը։
Ավագանու նիստին նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 24 անդամ։
Նշենք, որ Սամսոնյանը «Բալասանյան դաշինք» խմբակցության կողմից է առաջադրվել, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրել։
Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինքը » և «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության հուշագիր են ստոագրել, ըստ որի՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում պետք է առաջադրվեր «Բալասանյան դաշինքի» թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:
Հուշագրով կողմերը պարտավորվում են իրականացնել համատեղ կադրային քաղաքականություն՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար:
Հիշեցնենք, որ Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն առաջադրել էր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի թեկնածությունը։ Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն, պարտվեց գործող քաղաքապետ «Բալասանյան դաշինքին», որը ստացել է ձայների 36,59 տոկոսը։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր ձայների 29,56 տոկոսը։
Գյումրու ավագանու ընտրությանը 4 տոկոսի շեմն են հատել ևս երեք կուսակցություն՝ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական, «Ապրելու երկիր» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։