Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները կընդլայնվեն սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման միջոցով։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա ընդգծեց, որ Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները։
Սինանյանի խոսքով` Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի ու աշխատաժամանակի ռեժիմ:
ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, շեղվելով թեմայից, հետաքրքրվեց՝ կարո՞ղ է սփյուռքը մասնակցել ՀՀ ընտրություններին։
Զարեհ Սինանյանն էլ պատասխանեց, որ մտածում են այդ ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։