Արարատի մարզի Վեդի քաղաքում 2021թ․ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցած ու ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած կուսակցությունների, դաշինքների և ավագանու թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել։ Այս մասին որոշում է կայացրել թիվ 13 ընտրատեղամասի հանձնաժողովը։ Որոշումը հրապարակել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Գնում ենք նոր ընտրությունների»,- գրել է Գարիկ Սարգսյանը։
Այսօր նա հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով թիվ 13 Տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Արարատի մարզի Վեդի համայնքում առաջատարը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 2383 ընտրող։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել է 2270 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 596 ձայն։