Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ ՊՆ-ի կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ 2021թ. օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը ներառյալ եռամսյա վարժական հավաքներին պահեստազորայինների և տրանսպորտային միջոցների ներգրավման աշխատանքների կազմակերպման գործընթացին աջակցելու համար: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։
Պատվոգիրը հանձնել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի N1 տարածքային ստորաբաժանման ղեկավար գնդապետ Կամո Հարությունյանը: