Դատարանների հանդեպ կա հանրային ծայրահեղ անվստահություն։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ հենց այդ անվստահությունն էլ պարբերաբար առաջացնում է քաղաքական խոր դժգոհություններ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր թևում։
«Այսօր էլ դատարանների նկատմամբ քաղաքական մեծ ճնշումներ են կիրառվում հատկապես ընդդիմության կողմից։ Ես կցանկանայի, որպեսզի երբևէ ո՛չ իշխանական, ո՛չ ընդդդիմադիր ուժերի կողմից ճնշումներ չլինեին դատարանների նկատմամբ»,- հույս հայտնեց նախարարը։