Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանները, վավերացնելով «Շուշիի հռչակագիր»-ը, տեր են կանգնում իրենց շահերին՝ չնայած որ նրանց չի պատկանում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչ Լևոն Հայրյանը։ Վերջինս ևս մասնակցում էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Կանխել Արցախում Հայկական մշակութային ժառանգության վերացում» պահանջով բողոքի ակցիային։
Հադրութի բնակչին զարմացնում է հայկական իշխանությունների լռությունը։
«Մեր վիճակի ծանրությունն ավելի է ահագնանում։ Մերոնք կոկորդիլոս կերակրողի քաղաքականությամբ են առաջ շարժվում։ Մեր խորհրդարանի հայտարարությունն արժեք ունի, եթե դատապարտեն «Շուշիի հռչակագիրը», զարթոնqի նշան կլինի»,- կարևորեց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։