Որևէ բացատրություն չկա, թե ինչու են գնում սահմանադրական փոփոխությունների։ Այդ բարեփոխումների գործընթացին մասնագետներ ներգրավված չեն։ Իմ տպավորությամբ՝ այս իշխանությունը չի գնալու սահմանադրական բարեփոխումների։
Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այնքան անլուրջ է վերաբերմունքը, որ ստեղծվում է տպավորություն, թե պարզապես քաղաքական դաշտը զբաղեցնելու համար է օրակարգ ձևավորվում։ Վերջին հարցազրույցից ակնհայտ էր, որ ոչինչ էլ չեն ուզում փոխել, կոստյումին լավ էլ հավան են, լավ էլ տեղավորվել են»,- ասաց Քոչարյանը։