Ադրբեջանցի պատգամավորներն արդեն Հայաստանում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
«Եկել են երկու պատգամավոր և մեկ ուղեկցող անձնակազմ»,- նշեց Կարապետյանը։
Նշենք, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորներ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը կմասնակցեն «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի նիստին, որը տեղի կունենա փետրվարի 22-ին Երևանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։