Պետդուման այսօր կայացած նիստում միաձայն վավերացրել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրերը, որոնք ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի ինքնիշխանության ճանաչման մասին հայտարարել է երեկ՝ փետրվարի 21-ին։ Միաժամանակ պատգամավորները փոփոխություններ են կատարել վավերացման մասին օրենքներում, ըստ որոնց՝ պայմանագրերն ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից։
Փաստաթղթերը ստորագրել են Պուտինը և հանրապետությունների ղեկավարները՝ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը։ Համաձայն պայմանագրերի, որոնց տեքստերը նույնական են՝ «կողմերը կկառուցեն իրենց հարաբերությունները որպես բարեկամ պետություններ՝ հետևողականորեն առաջնորդվելով պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքներով»։
Պայմանագրերը վերաբերում են տնտեսության ոլորտներին, ներառյալ ռուսական ռուբլու օգտագործումը, պաշտպանությունը և սահմանների պաշտպանությունը, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և այլն: