Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հինգշաբթի ստորագրել է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտը: Այս մասին հայտնում է «Грузия-Онлайн»-ը։
«Այսօր պատմական օր է Վրաստանի համար։ Ես ԵՄ անդամակցության հայտ եմ ստորագրում երկրի անունից։ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը ևս մեկ կարևոր քայլ է Վրաստանի՝ եվրոպական ինտեգրման ճանապարհին։ Սա փուլ է, որը նոր էջ է բացում մեր պատմության մեջ»,- նշել Է Ղարիբաշվիլին՝ երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում:
«Վրաստանը եվրոպական պետություն է։ Մեր երկիրն իր բազմադարյա պատմության ընթացքում միշտ պատկանել է եվրոպական մշակույթի և քաղաքակրթության տարածքին, և նույնիսկ այսօր իր արժեքավոր ներդրումն է բերում նրա պաշտպանությանն ու զարգացմանը: Եվրոպականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ արժանապատվության և արժեքների միավորում, որոնցից բաղկացած է Եվրոպան։ Վրաստանի պատմությունը, որը ազատության համար պայքարի պատմություն է, ապացույցն է այն բանի, որ այդ արժեքները դրված են վրաց ժողովրդի էության մեջ և, հետևաբար, անբաժան են»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: