Ո՞րը պետք է լիներ ադրբեջանական հերթական սադրանքների պատասխանը հայկական կողմից։ Այս մասին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հարց ուղղեց Armenia Today-ի թղթակիցը։
Մամիջանյանը պատասխանեց, որ հայկական կողմի պատասխանը դեռ մեկ ու կես տարի առաջ պետք է հնչեր և ողջ դիվանագիտական կորպուսը պետք է օգտագործվեր ճշմարտությունը բարձրաձայնելու համար, ինչին այս իշխանությունները, բանախոսի խոսքով՝ ունակ չեն։
Պատգամավորի կարծիքով՝ մեր իշխանություններն աշխարհին պատշաճ կերպով չեն կարող ներկայացնել այն վայրագությունները, որոնք իրագործում է Ադրբեջանը մեր հանդեպ։
«Հենց մե՛նք ենք Ադրբեջանին հնարավորություն տալիս կեղծիք և սուտ տարածելու․ դա իրենց ոճն է»,- ասաց Մամիջանյանն ու հիշեցրեց, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարն այդպես էլ ԱԺ-ի ամբիոնից չբարձրաձայնեց, որ Շուշին ու Հադրութն օկուպացված են։
Մանրամասները՝ տեսանյութում։