Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Նա նշել է, որ Չինաստանի և Հայաստանի գործընկերությունը հիմնված է ավանդական բարեկամության վրա։
«Դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը բավական մեծ թափ է ստացել, և տարբեր ոլորտներում համագործակցությունը նկատելի ձեռքբերումներ է ունեցել»,- նշել է Սի Ցզինպինը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահ ընտրել էր մարտի 3-ին: Նա պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում, որը կանցկացվի մարտի 13-ին: