ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:
«Ժամանակին ասել եմ, որ Արցախի մեծ մասը հանձնելուց ու պարտություն բերելուց հետո՝ կապիտուլյանտը փորձելու է փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։ Վերջին օրերի ընթացքում հրապարակային առնվազն 2 նման փորձ է արվել։ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության եռման պայմաններում տեղի ունեցան Նիկոլի «ֆրանսիական գաստրոլները»։
Ի՞նչ օգուտ տվեց առանց լուրջ օրակարգի այցը Հայաստանին բացի սպասվող բացասական հետևանքներից՝ դժվար է ասել»,- նշել է նա՝ հավելելով, որ աշխարհը փոխվել է։
«Հիմա ոչ 90-ականներն են, և ոչ էլ՝ 2000-ականների սկիզբը։
Աշխարհաքաղաքական մանևրի հնարավորությունը սահմանափակ է։
Անհնար է բարեկամ ու դաշնակից լինել միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ ՆԱՏՕ-ի հետ։ Հայաստանն այսօր հստակ պետք է սատարի իր դաշնակցին միջազգային բոլոր հարթակներում։ Իսկ սրանք այս «նեղ մաջալին» արևմտամետ «խաղեր են տալիս»։ Մենք պետք է ընտրություն կատարենք դեպի հայ-ռուսական դաշինքի ամրապնդում և խորացում:
Հակառակ դեպքում մեր փոխարեն ընտրություն կկատարեն, իսկ մենք հերթական անգամ կկանգնենք «կոտրած տաշտակի» առաջ։
Իսկ Նիկոլի ու նրա թիմի «թուրքական խաղաղասիրական արշավանքը» ոչ միայն խղճահարություն է առաջացնում, այլև նողկանք»,- հավելել է Շարմազանովը: