Մեծ Բրիտանիան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ նոր սահմանափակումներ մտցնելով ավելի քան 350 ռուսաստանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ: Պատժամիջոցների տակ են հայտնվել, մասնավորապես, Դմիտրի Մեդվեդևը, Միխայիլ Միշուստինը, Սերգեյ Իվանովը, Դմիտրի Պեսկովը, Մարիա Զախարովան, Սերգեյ Սոլովյովը, Օլգա Սկաբեևան, Տիգրան Քեոսայանը, Ռոման Բաբայանը, Զախար Պրիլեպինը, Անտոն Կրասովսկին, Արկադի Մամոնտովը և այլք:
Լոնդոնը նաև սառեցնում է գործարարներ Միխայիլ Ֆրիդմանի և Պյոտր Ավենի ակտիվները, նրանց նույնպես արգելված է մուտք գործել երկիր: Բացի այդ, բրիտանական իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել «Սոգազ» ապահովագրական ընկերության, ինչպես նաև «Геополитика.ru» կայքի, Oriental Review հարթակի դեմ։ Ինչպես հայտնում է TACC-ը՝ Մեծ Բրիտանիայում այդ ընկերությունների ակտիվները կսառեցվեն։