Խորհրդարանական դիվանագիտության և արտաքին քաղաքական գերատեսչության արագ աշխատանքի շնորհիվ մեծ աղմուկ բարձրացրած Ռադայի թվիթը հեռացվել է: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Ստացել ենք հավաատիացումներ, որ թվիթում գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է:
Հուսով եմ, որ ապագայում նման թյուրիմացություններ տեղի չեն ունենա»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Գերագույն ռադայի թվիթերյան էջում սկանդալային գրառում էր արված, որով երկրի իշխանությունները աջակցում են ադրբեջանական նախօրեի առաջխաղացմանը։