ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները մտադիր են մայիսին քննարկել համատեղ միջոցառումները՝ նվազագույնի հասցնելու արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը տնտեսությունների վրա։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը, փոխանցում է TACC-ը։
«Ռուսական կողմի խնդրանքով կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստում, որը տեղի կունենա տեսակոնֆերանսի միջոցով մայիսի 20-ին, առաջարկվում է բարձրացնել ԱՊՀ երկրների տնտեսությունների աշխատանքին ուղղված համատեղ գործողությունների հարցը»,- ասել է Անֆիմովը:
Նրա խոսքով՝ խնդիր է դրված մշակել ընդհանուր մոտեցումներ՝ նվազագույնի հասցնելու պատժամիջոցների ազդեցությունը, որոնք «ընկել են ինչպես Բելառուսի, այնպես էլ Ռուսաստանի վրա», քանի որ դրանք կազդեն «Համագործակցության բոլոր երկրների տնտեսությունների արդյունավետության վրա»։