Այսօր՝ մարտի 30-ին, ԱԻ նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարող Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովին, որը Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն փոխանցելու նպատակով:
Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար՝ մասնավորապես բարձր գնահատելով ներդրումը «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն»-ի զարգացման և վերազինման աշխատանքներում: Նա համոզմունք է հայտնել, որ ձևավորված գործընկերությունը և համագործակցությունը շարունակական կլինեն: Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է նաև ընթացիկ համատեղ ծրագրերին, դրանց իրականացման ժամկերտներին և հնարավորություններին։