Մարտի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել «House Democracy Partnership» հանձնախմբի նախագահ, կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Դեսպան Մակունցը կարևորել է 2020թ․ ՀՀ ԱԺ անդամակցությունը, որպես գործընկեր, «House Democracy Partnership» հանձնախմբին և բարձր գնահատել երկու օրենսդիր մարմինների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ Դեսպան Մակունցը կոնգրեսականին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը և այդ կապակցությամբ ընդգծել ԱՄՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հետագա լարվածությունը զսպելու գործում։
Հանդիպմանը դեսպան Մակունցը կոնգրեսական Փրայսին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ արժանացած «Պատվո Մեդալը» հայ-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։