ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլևերլին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին: Նա թվիթերյան իր միկրոբլոգում նշել է, որ քննարկման օրակարգում եղել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները:
«Տեղի ունեցան քննարկումներ ԼՂ հարցում դիվանագիտական լուծման կարևորության վերաբերյալ: Անդրադարձ եղավ Մեծ Բրիտանիայի ու Հայաստանի գործընկերության զարգացման հնարավորություններին»,- նշել է Ջեյմս Քլևերլին։ Նա հիշեցրել է որ երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: