Նախագահի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանն ազատվել է ԱԻ նախարարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Անդրանիկ Փիլոյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,-նշվում է հրամանագրում։
Նշենք, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի՝ նախկին նախարարը մի քանի դրվագով ընտրակաշառքի գործով է անցնում։