Մեկնարկել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի այցը Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արտաքին գործերի նախարարությունում նրան դիմավորեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին