Ազատության հրապարակում մեկնարկել է խորհրդարանական ընդդիմադիր ուժերի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաքը։
Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։
Ըստ նրանց՝ իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում և պետք է ընթացքը կասեցնել։
Հենց այս նպատակով էլ նրանք բոլորին՝ քաղաքացիներին, քաղաքական ուժերի առաջնորդներին կոչ են անում մասնակցել հանրահավաքին՝ խոսելու Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակից, մարտահրավերներից, լուծման հնարավոր տարբերակներից։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները նշում են, որ խորհրդարանն այս իրավիճակում ադեկվատ չէ երկրի մարտահրավերներին, իշխանությունը հասարակությանը շեղելու համար կեղծ օրակարգեր է շրջանառում։
Հանրահավաքը նաև կանխարգելիչ բնույթ ունի` ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։
Ընդդիմադիր խորհրդարանական ուժերը հույս ունեն, որ հանրահավաքը համաժողովրդական բնույթ կունենա։