Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Նախատեսված է Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։