Անգամ մերժված վարչապետը պետք է հասկանա, թե ինչ ծառայություն ենք մենք իրեն մատուցում, որ Բրյուսելում խեղճուկրակ չներկայանա։ Այս մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը։
Բանն այն է, որ իշխանությունները Բրյուսելում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ շարժման կազմակերպած հանրահավաքները որակում են որպես հակապետական քայլ։
Տոնոյանը մեկնաբանեց, որ անգամ ընդդիմություն լինելով՝ երկրի ներսում հայրենիքի շահերը պաշտպանելն աջակցություն է գործող իշխանություններին, որպեսզի իրենք չստորագրեն այնպիսի փաստաթղթեր, որոնք անդառնալի կլինեն ժողովրդի ու հայրենիքի համար։
«Մենք հիմա ցույց ենք տալիս, որ այս երկրում կա ժողովուրդ»,- ասաց Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։