Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն ներառված չէ ԵՄ-ի հինգերորդ պատժամիջոցների փաթեթում, որը քննարկվում է, սակայն ԵՄ ԱԳ նախարարներն այն կքննարկեն ապրիլի 11-ին։ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։
«Նավթի էմբարգոն չի մտնում ներկայիս պատժամիջոցների փաթեթի մեջ, սակայն նախարարները դա կքննարկեն երկուշաբթի օրը»,- ասել է նա։
Բորելը նաև մեկնաբանել է այն փաստը, որ չորեքշաբթի օրը ԵՄ դեսպանները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փուլի շուրջ։
Բորելը նաև հիշեցրել է, որ այս շաբաթվա վերջին պատրաստվում է այցելել Կիև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ և հույս ունի այս այցի ընթացքում հայտարարել պատժամիջոցների նոր փաթեթի մասին։
Բորելն անդրադարձել է նաև Ուկրաինային աջակցության թեմային։ «Զելենսկին զենքի, ռեսուրսների, ավելի շատ պատժամիջոցների և Ռուսաստանի մեկուսացման կարիք ունի»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։