ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում նրա անվտանգ և ապահով տեղաշարժը: Այդ հիմնավորմամբ կառավարությունն այսօր որոշեց այդ մեքենաները ուղեկցող ևս 3 մեքենա ձեռք բերել։
Նպատակահարմար է եղել ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի 3 ամենագնաց ավտոմեքենա, քանի որ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ի կողմից նշված մոդելի համար կիրառվել են նաև լրացուցիչ զեղչեր։
Շուկայում առկա համարժեք հնարավորություններով մեքենաների համեմատությամբ վերոնշյալ մեքենաներն առավել արդյունավետ են, և տվյալ մոդելի ձեռք բերման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց տեխնիկական բնութագրով (արագացումը 0-100կմ/ժ կազմում է՝ 8,5 վայրկյան, առավելագույն հզորությունը՝ 199 ձիաուժ, առավելագույն պտտող մոմենտը՝ 243 Ն.մ) և Ազգային ժողովի նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցողներ շահագործմամբ:
Նշենք, որ ըստ նախագծի՝ երեք մեքենաների ընդհանուր արժողությունը 54 միլիոն դրամ է(115 000 ԱՄՆ դոլար)։