Իրանը կտրականապես դեմ է լինելու միջազգայնորեն ճանաչված սահմանները փոխելու ցանկացած փորձի։
Այս վերնագրի ներքո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որը ցուցադրում է իրանական բանակի հզորությունը, իսկ վերջում առանձնացված են Հայաստանի քարտեզի ուրվագծերը։