Մենք ձեռքերը չենք լվացել Արցախից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ԱԺ-ում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հրաչ Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից։
Ինչ վերաբերում է այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կողմից տեղադրված Արցախի դրոշն ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից հեռացնելուն, նա նշեց․
«Նախ պետք է հասկանալ դրոշը ԱԺ-ում դրոշը տեղադրելու, այն թքել կպցնելու նպատակը։ Հիմա իրենց սեղաններին ևս թքած կպցրած է Արցախի դրոշը և որևէ մեկը չի հեռացրել։ Շատ լավ, թող նման քաղաքական ակցիաներ անեն»։
Անդրադառնալով Armenia Today-ի դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ իշխանությունը վատ է զգում հանրապետության տարբեր քաղաքներում Արցախի դրոշը տեսնելով՝ նա արձագանքեց․
«Հանրապետության տարբեր քաղաքներում Արցախի դրոշը տեղադրված է։ ԱԺ-ում այս պահին Արցախի ավելի քան 20 դրոշ է տեղադրված։ Մենք վատ չենք զգում Արցախի դրոշից»։