Ապրիլի 13–ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՌԴ Պետական Դումայում հանդիպել է ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունից։
Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքների իրականացման կարևորությունը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել առաջիկայում Երևանում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին ռուսաստանյան կողմի մասնակցությանն, ինչպես նաև ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրում խորհրդարանական շրջանակների ներգրավվածությանը։