Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Անկարայի և Երևանի հատուկ ներկայացուցիչների միջև Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպումների անհրաժեշտության մասին, հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Մոսկվայում տեղի է ունեցել հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
«Եթե մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, ապա ինչո՞ւ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում, մենք նման պատրաստակամություն ենք հայտնել»,- ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ՝ երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայում նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին Մոսկվայում։ Նրանց երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Վիեննայում: