Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան ստիպված կլինի հետևել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, եթե դրանք հաստատվեն ՄԱԿ-ի կողմից, հայտնում է TACC-ը։
«Թուրքիան հետևում է միջազգային իրավունքին, մենք հավասարակշռված քաղաքականություն ենք վարելու, եթե ՄԱԿ-ը հաստատի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Թուրքիան ստիպված կլինի հետևել դրանց»,- ասել է նա NTV-ին տված հարցազրույցում։
Չավշուօղլուն նույնպես հանդես է եկել ՄԱԿ-ի բարեփոխման օգտին։ «ՄԱԿ-ը բարեփոխման կարիք ունի»,- ասել է թուրք նախարարը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել էր ՄԱԿ-ի բարեփոխումների անհրաժեշտության մասին։
Նրա խոսքով՝ Թուրքիան կարծում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքները դեռ երկար ժամանակ կզգացվեն։
Չավշուօղլուն նաև ասել է, որ Թուրքիան նոր սառը պատերազմի նշաններ է տեսնում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ «Մենք ենթադրում ենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի և սահմանված պատժամիջոցների հետևանքները դեռ երկար կզգացվեն: Այս [վերականգնման] գործընթացը որոշ ժամանակ կպահանջի: Մենք տեսնում ենք նոր սառը պատերազմի նշաններ, բայց մենք կշարունակենք հետամուտ լինել սկզբունքային արտաքին քաղաքականության»,- ընդգծել է նա։