«5165» շարժման ներկայացուցիչները Ազատության հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ ապրիլի 19-ից սկսում են անդադար ռեժիմի գործողություններ՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։
«Արցախի կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները համարելով Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն՝ ելնում են անժամկետ պայքարի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով»,- նշել են շարժման ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ «5165» շարժումն այս ընթացքում մի շարք բողոքի ակցիաներ են անցկացրել։
Շարժման անդամները ապրիլի 4-ին ԱԺ շենքի մոտ էին հավաքվել և Արցախի անկախության ճանաչման պահանջագիր են հանձնել խորհրդարանին։