Ապրիլի 21-ին ԱԺ-ում նախատեսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խորհրդարանական լսումները տեխնիկական խնդիրների պատճառով չեն կայանալու: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Հավելենք, որ լսումները նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ, որով առաջարկներ է ներկայացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը։