Ընդհանրապես իշխող ուժին պետք չէ լուրջ վերաբերվել, իշխող ուժի մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել։ Իրենց ասելը շատ քիչ է։ Իրենք ի՞նչն են ճիշտ ասել, ի՞նչն են ճիշտ գնահատել։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի դիտարկմանը՝ թե իշխող ուժից ասում են, որ իշխանության դեմ լուրջ բողոք չկա, հանրային պահանջ չկա, դրա համար էլ ժողովուրդը չի միանում իրենց։
Մեր թղթակցի մյուս դիտարկմանը, թե ասում են, որ Ա․ Վանեցյանի թիկունքում դրսի ուժեր են՝ նա պատասխանեց․
․«Ո՞ւր են իմ թիկունքի դրսի ուժերը, պոզով-պոչով կենդանինե՞ր են այդ դրսի ուժերը։ Հայ մարդը, որը գալիս է այստեղ ու պայքարում իր երկրի համար, դրսից ո՞ւժ է»։
Մանրաասները՝ տեսանյութում։