Երևանում ջահերով երթի մասնակիցները այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները: Երկու երկրների դրոշները հրկիզվել են Հանրապետության հրապարակում քայլերթից առաջ։
Երևանում ապրիլի 23-ի երեկոյան ջահերով երթ է ընթանում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը կազմակերպել է ՀՅԴ-ն։
Այս տարի միջոցառմանը մասնակցում են Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի նախաձեռնած նստացույցի մասնակիցները: