Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Twitter»-ի իր միկրոբլոկում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:
«Մենք խոնարհվում ենք 1915 թվականի Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և ընդգծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ծառայում է տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, նոր էթնիկ զտումների ձգտումների ճնշմանը, աշխարհում մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնության կանխարգելմանը»,- գրել է Միրզոյանը: