Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանի կենտրոնում կմասնակցի ռուս-հայկական բարեկամության հուշարձանի տեղադրմանը։
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը՝ նշելով, որ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի ղեկավարին հրավիրել է Հայաստան այցելել տարվա երկրորդ կիսամյակին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի համար: