Մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման իրական հնարավորություն կա։ Այս մասին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը գրել է «Բոլոր բարի կամքի մարդիկ պետք է աջակցեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին» հոդվածում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Սա քննարկվել է երկու երկրների ղեկավարների կողմից, եղել են պաշտոնական շփումներ։ Մի շարք հանդիպումներ են անցկացրել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Այս գործընթացը մեզ լավատեսություն է տալիս։
Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը մոտենում է։ Դրան հասնելը դժվար կլինի, խոչընդոտներ կլինեն։ Պաշտոնական Բաքուն ցանկանում է առաջընթաց տեսնել այնպիսի կոնկրետ հարցերում, ինչպիսիք են հաղորդակցությունների վերականգնումը, սահմանների սահմանազատումը, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների ճանաչումը»,- ասել է դիվանագետը։
Դիվանագետն ընդգծել է, որ Ֆրանսիան լիովին աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից վերջին շրջանում Եվրամիության հետ համատեղ ձեռնարկած վճռական քայլերին և պատրաստ է նպաստել խաղաղ գործընթացին։