«Դիմադրության շարժման» երթն այսօր մեկնարկել է Տիգրանաշենից։ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի գլխավորությամբ մի խումբ քաղաքացիներ քայլերթով Տիգրանաշենից գալիս են Երևան:
Նշենք, որ երեկանից «Դիմադրության շարժման» մի խումբ անդամներ էլ Տավուշի մարզի Իջևան քաղաքից քայլերթով գալիս են մայրաքաղաք։
Իսկ խորհրդարանական ընդդիմությունն իրազեկման ցույցեր է անցկացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսվելու են անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ։
Ապրիլի 25-ից սկսած՝ Հայաստանի մարզերից, 4 խորհրդանշական վայրերից ցուցարարները քայլերթով շարժվելու են դեպի մայրաքաղաք Երևան։ Յուրաքանչյուր օր Երևանում տեղի են ունենալու տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ, երթեր։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 17-ից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների և նստացույցի մասին։