Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու այն քայլերը, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխաանցում է TACC-ը։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Սա մի բան է, որին ես շատ ակտիվորեն ներգրավված եմ, այդ թվում՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ նախ և առաջ համոզվելու համար, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսման, բայց նաև փորձել եմ նպաստել տևական կարգավորմանը»,- պատասխանել է պետքարտուղարը՝ հավելելով, որ բանակցություններ է վարում երկու երկրների արտգործնախարարների հետ։