Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Մազմանյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից:
Մազմանյանը պաշտոնից ազատվելու հետ կապված Facebook-ի էջում գրառում էր արել՝ նշելով հետևյալը․ «Ես գիտեմ, որ իմ հրաժարականը շատերին դուր կգա, մեծապես խնդրում եմ։ Բայց ապարդյուն ինձ հաջողվեց տնկել այնպիսի սերմեր, որոնք վաղ թե ուշ իրենց ծիլերը կտան. նախկինի պես չի լինի։ Ես գիտեմ, որ շատերը շատ կտխրեն: Ամեն ինչ լավ կլինի։ Կարողացա ցույց տալ, որ «պաշտոնյան» կարող է ու պետք է տարբերվի»։
Փոխնախարարի գրառումը սոցցանցերում քննարկումների առիթ էր դարձել։ Ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում էր տարածել Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ, պարզաբանել էին հետևյալը։
«Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն համապատասխանում իրականությանը»,- մեկնաբանել էին նախարարությունից։
Հիշեցնենք, որ Մազմանյանը 2020 թվականին է նշանակվել փոխնախարարի պաշտոնում։