Երևանի փողոցներում հայրենիքը փրկողների կողմից հանրության մեջ ասեկոսեների մակարդակով շրջանառվում են կեղծ լուրեր, թե իբր վարչապետ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռը մոտակա ժամերին պատրաստվում է թռիչքի, վարչապետն ընտանիքի հետ լքելու է Հայաստանը։ Այս մասին գրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Ըստ նրա՝ բնականաբար այս անհեթեթությունն անգամ հերքման կարիք չունի։
«Վարչապետ Փաշինյանը շարունակում է և շարունակելու է իրականացնել ժողովրդի քվեով իրեն վստահված վարչապետի պարտականությունները։
Այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ վարչապետին սպասարկող ինքնաթիռն այս պահին անգամ Հայաստանում չի գտնվում, տեխնիկական սպասարկման նպատակով գտնվում է արտերկրում»,-նշել է Չախոյանը։