Մենք որևէ բախման չենք գնալու, մեր բոլոր գործողություններն առանց օրենքի խախտման ենք իրականացնելու: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Եթե հանկարծ խաղաղ ցույց իրականացնող քաղաքացու քթից արյուն եկավ, պատասխանատվությունն իշխանությանն է լինելու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրել: Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները միացել են հանրահավաքին:
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել:
Այսօր ընդդիմությունը հայտարարեց, որ վաղվանից բողոքի մասշտաբային ակցիաներ են սկսելու: Այսօր նրանք գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում:
Մանրամասները՝ տեսանյութում: