Այսպիսի լայն հանրային կոնսենսուս վաղուց չի եղել։ Մենք բոլորս առանց Նիկոլ Հայաստան ենք ուզում։ Ուզում ենք ղեկավար, որը հայի ու ազգային շահերը ոչ թե ստորադասելու, այլ բարձրացնելու է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը երեկվանից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել:
Մանրամասները՝ տեսանյութում։