Երբ ընտրվեցի սենատոր, ես խոստացա շարունակել իմ պայքարը հանուն Հայաստանի՝ հանուն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման և Արցախի ճանաչման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ֆրանսիացի սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն։
Սենատորը նշել է, որ քանի դեռ հայերը մնում են ամենասարսափելի վայրագությունների զոհը, ինքը կշարունակի կատարել այդ պարտավորությունները։
Վալերի Բուայեն ասել է, որ այսօր Հայաստան է մեկնում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Ժիլբեր-Լյուկ Դևինազի, Բրիջիթ Դևեզայի, Ժոել Գերիոյի և Պիեր Ուզուլիասի հետ։