ՀՀ արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն մի պարզ պատճառով` իշխանությունն այլևս այդ շենքերում չէ, այն Հայաստանի փողոցներում, հայ մարդկանց ձեռքին է։
Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Մեզ մնում է միայն համբերատարությամբ, վճռականությամբ և առանց սադրանքների տրվել դե յուրե ևս արձանագրել դե ֆակտո արձանագրված այս իրողությունը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ հավաստի օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն։
Նշենք, որ չնայած այս հայտարարությանը՝ ԱԺ-ն կշարունակի իր աշխատանքները։ Նշենք, որ 16։30-ին սպասվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխան։