«Դիմադրություն» շարժման անդամները ավտոերթով գնում են դեպի Լոռու մարզի Վանաձոր քաղաք, որտեղ ժամը 13։00-ին նախատեսված է հանրահավաք։ «Դիմադրություն» շարժումն այսօր միջոցառումներ ունի ոչ միայն Երևանից դուրս։
Ժամը 12։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու երթ՝ բացառապես կանանց և աղջիկների մասնակցությամբ։ Իսկ ժամը 13։00-14։00-ն ավտոերթ՝ Երևանի փողոցներով «Զարթնիր լաո» և «Արցախն է կանչում» երգերի ուղեկցությամբ, Արցախի և Հայաստանի դրոշներով։
Ժամը 20։00-ին Ֆրանսիայի հրապարակում դարձյալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք տեղի կունենա։