Որևէ կորուստ չպետք է մեզ հետ պահի մեր ազգային նպատակներից, որևէ կորուստ չպետք է մեզ հետ պահի ուժեղ պետություն կառուցելուց: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Մարդ չեմ ճանաչում, որի պապերից մեկը մասնակցած չլինի պատերազմին: Այսօր այն օրն է, որ հարգանքի տուրք են մատուցում հերոսներին: Փա՛ռք հերոսներին: 1992 թվականից սկսած՝ այս տոնը նաև այլ խորհուրդ է ունեցել, որովհետև բերդաքաղաք Շուշիի ազատագրման օրն ենք նշել: Մենք թույլ ենք տվել բազմաթիվ սխալներ, և մեր սխալներն են պատճառը, որ այսօր գտնվում ենք այս վիճակում: Ակնհայտ է, ինչպես եռատոնը նշել ենք, այսօր, բնականաբար, չենք կարող նույն ոգով նշել, բայց սա մեծ դաս է բոլորիս համար, որ կորցրածը վերականգնենք»,- հավելեց նա։
Հատուկ հանձնարարություններով դեսպանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների փողոցային պայքարին՝ նշելով․ «Այս իշխանությունների պատճառով մարդիկ կան, որոնք մաքրվում են իրավական գործընթացներից, պետք է սա թույլ չտալ: Ցավոք, ես այլ արտաքին քաղաքականության մեջ եմ ներգրավված, ներքաղաքական չի իմ գործառույթը, թե չէ լուրջ պրոբլեմներ կարող է իրենք ունենային»։