Մայիսի 9-ին ոստիկանության լիակատար անգործությամբ ծայրահեղականները խափանեցին ծաղկեպսակների զետեղման արարողությունը Վարշավայի խորհրդային զինվորների գերեզմանատանը՝ Լեհաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ս. Վ. Անդրեևի և դիվանագիտական առաքելության այլ անդամների դեմ։ Այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ-ը՝ Լեհաստանի դեսպանի հետ կատարված իրադարձություններին:
Բանն այն է, որ Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը երկուշաբթի օրը հարձակման է ենթարկվել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս։ Դեսպանի, նրա կնոջ և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել գնալ հուշահամալիր։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են դիվանագետներին ու օգնել մեքենան մոտեցնել։
«Խիստ բողոք է արտահայտվել Լեհաստանի իշխանություններին՝ ըստ էության, նեոնացիստական հրոսակներին տրվելու համար։ ՌԴ ԱԳՆ-ը Վարշավայից պահանջել է անհապաղ ծաղկեպսակների զետեղման արարողություն կազմակերպել՝ ապահովելով լիակատար անվտանգություն ցանկացած տեսակի սադրանքից։ Մենք հորդորում ենք լեհական կողմին այսօր համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։