Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր առաջին պետական այցով մայիսի 10-11-ը կժամանի Անկարա։
Անկարայում ընթացող բանակցություններում նախատեսվում է համակողմանիորեն դիտարկել երկու երկրների հարաբերությունները, որոնք ունեն ռազմավարական գործընկերության բնույթ, և այն ընդլայնելու քայլերը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի նախագահի տեղեկատվության վարչությանը հղումով։
Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ու արձանագրությունների ստորագրում։
Տոկաևը պատրաստվում է Էրդողանի հետ քննարկել նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամը, նշում է TRT հեռուստաալիքը։